Այսօր ծնվել է անգլիացի գրող Լուիս Քերոլը
2012-01-27 23:55-ին

Իսկական անունը` Չարլզ Լութվիջ ԴոջսոնCharles Lutwidge Dodgson1832—1898) — անգլիացի գրող, մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ:

Այսօր նշանավոր երգիչ, դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է
2012-01-25 18:31-ին

Նշանավոր երգիչ-կատարող, պոետ և երգահան, դերասան, որ մեծ հետք է թողել ռուսական մշակույթում: Չնայած որ անտեսված էր սովետական իշխանությունների կողմից, Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում: Վիսոցկին ծնվել է 1938թ.

Այսօր մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրն է
2012-01-24 15:51-ին

 

Մեծանուն հայ բանաստեղծ Պարույր Սևակն այսօր կդառնար 88 տարեկան: 

Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Կարինե Հարությունյանին
2012-01-23 18:22-ին

1997թ-ից կրթահամալիրը սահմանված կարգով օգտվել է ԴՇՀ-ի ծառայություններից: Դուք քաջատեղյակ եք, որ 2011-2012 ուս տարում կրթահամալիրի հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարաններում մեդիակրթության ծավալները նկատելի ընդարձակվել են, սովորողների և ուսուցիչների ավելի ու ավելի մեծ քանակ է օգտվում էլեկտրոնային դասագրքերից, կրթահամալիրի մեդիագրադարանից:

1783 թ. հունվարի 23-ին ծնվել է Ստենդալը
2012-01-23 11:31-ին

Անրի Մարի Բեյլը՝ Ստենդալը հանրահայտ ֆրանսիացի գրող է: Նա ծնվել է 1783 թ. հունվարի 23-ին: 13 տարեկանում սովորում է Գրենոբլի կենտրոնական դպրոցում:
Նա մեծ հաջողություններ ուներ մաթեմատիկայից: Նրա ուսուցիչները նրան մեծ ապագա էին կանխատեսում: 1799 թ. Ստենդալը տեղափոխվում է Փարիզ՝ նպատակ ունենալով հետագայում ավելի խորությամբ մաթեմատիկայի կանոններն ուսումնասիրել և ուսումը պոլիտեխնիկական դպրոցում շարունակել:

Հունվարի 21-ին ամբողջ աշխարում տոնում են գրկախառնության օրը
2012-01-21 14:28-ին

 

Այսօր գրկախառնության միջազգային օրն է: Աշխարհում առաջին անգամ այս տոնը նշել են

1986 թվականի հունվարի 21-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից հետո այն
տարածվել է ամբողջ աշխարհով մեկ:

1878 թ. հունվարի 21-ին ծնվել է արեւմտահայ բանաստեղծ Վահան Թեքեյանը
2012-01-21 14:09-ին

 

Վահան Թեքեյանը ծնվել է Կ. Պոլսի Օրթա գյուղ թաղամասում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը: 1896թ., որպես առեւտրական պաշտոնյա, մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում է Եգիպտոսում: Այստեղից անընդհատ աշխատակցում է արեւմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը:

Աճուրդի է հանվել աշխարհի ամենաթանկ գրքերից մեկը` Օդյուբոնի «Ամերիկայի թռչունները»
2012-01-20 21:18-ին

Christie’s աճուրդային տունը աճուրդի է հանել աշխարհի ամենաթանկ գրքերից մեկը` հռչակավոր թռչնաբան, բնագետ եւ նկարիչ Ջոն Ջեյմս Օդյուբոնի «Ամերիկայի թռչունները» գրքի առաջին խմբագրումը: Գրքի նախնական արժեքը 7-10 միլիոն է:

1910 թ. հունվարի 19-ին ծնվել է հայ արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Քոչարը
2012-01-18 23:51-ին

Հրաչյա Քոչարը ծնվել է Արեւմտյան Հայաստանի Բագրեւանդ գավառի Ղումլիբուջաղ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին:

Syndicate content