Արցախյան պատերազմի մասին գրված բոլոր գործերում կա մշտական հիշեցումը, թե ինչ ծանր գնով ենք ձեռք բերել հաղթանակը մեզ պարտադրված պատերազմում:

(Հայաստանի անկախության 20 տարին և հայ գրականությունը)

Պատմվածքը գրված է երկրորդ համաշխարհայինից քիչ անց

1. Մարդիկ էլ պարանների նման ունեն իրենց ամրության սահմանը:
 
2. Բացատրությունները խլում են իրերի ողջ հմայքը:
 
3. Ընդհանրապես, կանանց պետք է մեկ ուրիշն ամուսնացնի. իրենք ինքնուրույն ունակ են կապվել միայն սրիկաների հետ:
 
4. Եթե դեմքը բացարձակապես փոխվում է այն բանից, վերևից է այն լուսավորվում, թե ներքևից` էլ ի՞նչ արժեք ունի այն:
 
5.
1. Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն։
2. Ափսոս, որ չեն հորինել այնպիսի մի մրցանակ այն գրողների համար, ովքեր կարողանում են խուսափել աշխարհին ևս մեկ անպետք գիրք նվիրելու գայթակղությունից:
3. Հայերենը հայուն խորհուրդն է:
Վառլեն Ալեքսանյանին
 
- Տեսնում եմ դեմքս ձեզ դուր չի գալիս,- ասաց Տղամարդը Կնոջը.

Դիմացի շենքի ութերորդ հարկում ապրող այդ Աղջիկը գիտեր, որ գրող եմ ու ինձ հարգանքով էր վերաբերվում: Սկզբում չգիտեր, որ գրող եմ ու գիշերները, երբ իր ապակեպատ պատշգամբում վառում էր լույսը և գրասեղանին հակված գրում-կարդում էր, ու ես, մոտենալով բաց պատուհաններիս, նրան էի նայում` արտաքինի մասին կարծիք կազմելու համար, նկատում էր ինձ, արագ ելնում տեղից ու զայրացած շարժումներով վրա էր բերում վարագույրը: Այնպես որ, սկզբում այդ Աղջիկը ինձ հարգանքով չէր վերաբերվում: Բայց հետո, ըստ երևույթին հարևաններից կամ ծնողներից իմանալով, թե ով եմ` սկսեց հարգանքով վերաբերվել: Նկատելով, որ իրեն եմ նայում, այլևս արա

Ռաֆայել Նահապետյանը ժամանակակից հայ արձակի տաղանդավոր դեմքերից է: Պատմվածքներն ու վիպակները բարձր գնահատականի են արժանացել և´  ընթերցողների, և´  քննադատների շրջանում: Ցավոք, վերջերս, 64 տարեկանում, կյանքից հեռացավ Ռաֆայել Նահապետյանը, որը, չնայած կյանքի վերջին շրջանում քիչ ստեղծագործություններ էր հրամցնում ընթերցողին, սակայն անընդհատ ստեղծագործական պրպտումների մեջ էր:
Այդ պրպտումների լարվածության մեջ էր նաև 2009-ի հունվարին, երբ Ծաղկաձորի  գրողների ստեղծագործական տանը աշխատում էր նոր վիպակի վրա: Այդ շրջանում Աշոտ Գաբրիելյանը նրա հետ հարցրազրույց է անցկացրել, որը տ

«Անձն իմ յոյժ խռոված է,Եվ դու, Տէր, մինչև ե՞րբ…»:(Դավթի սաղմոսների գիրքը, 6,4)Պատկերասրահում վաղուց արդեն ոչինչ չէր կատարվում: Կտավների պատկերները ձանձրույթից նույնիսկ սկսել էին խամրել, գունաթափվել, ճաքճքել: Այն միտքը, թե իրենք միմիայն այցելուների առջև ցուցադրվելու և նրանց գեղագիտական հաճույք պատճառելու համար են՝ նկարվածներին խիստ վիրավորում էր և հուսահատեցնում: Այդ դաժան ճշմարտությունը հերքելու կամ գոնե «մոռանալու» համար, պատկերասրահի փակվելուց և գիշերային պահակի շրջայցից հետո, սրահներում մշտապես սարքովի, բայց արտասովոր ինչ-որ իրադարձություններ էին տեղի ո

Ռաֆայել Նահապետյան (Հունիսի 8, 1946, Երևան - Հուլիսի 19, 2010)՝ հայ ժամանակակից գրող, արձակագիր։Ռաֆայել Նահապետյանը ծնվել է 1946թ հունիսի 8-ին Երևան քաղաքում: 1965-ին ավարտել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը, ապա աշխատել է որպես ավագ լաբորանտ էլեկտրամեխանիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում։ 1971-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1971-73-ին ծառայել է ԽՍՀՄ բանակում որպես սպա։ 1974-83-ին աշխատել է ՀՀ հեռուստատեսային և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, որպես գրական հաղորդումների գլխավոր խմբագրության խմբագիր

Նրա համար, ով կարողանում է տեսնել, արվեստի ստեղծագործությունը հայելի է, որի մեջ արտացոլվում է նկարչի հոգեվիճակը:

Իմ աչքերը փակվում են, որպեսզի տեսնեն, չնայած չեմ հասկանում դա` երազանքը անսահման տարածության, որը կորչում է իմ առջև:

Վարպետությունն ինքն է գալիս, հակառակ մեզ, փորձառության չափով ու այնքան ավելի թեթևորեն, որքան ավելի շատ ես մտածում ոչ թե նրա, այլ ուրիշ բաների մասին:

Աղբյուրը՝ այստեղ

Искусство – это либо плагиат, либо революция.

էժեն Անրի Պոլ Գոգեն-ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ, նկարիչ, քանդակագործ,  կավագործ,  արվեստի մեջ նոր նկարչական տեսակների` սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր և նախակարապետ: Գոգենի պոստիմպրեսիոնիստական աշխատանքները մեծապես ազդել են նա  և սիմվոլիզմի վրա և նախանշել են էքսպրեսիոնիստական ուղղությունը:  Սրանով Գոգենը կարևոր դեր է խաղացել եվրոպական կերպարվեստի զարգացման պատմության մեջ։

Մանկություն

Թարգմանություն է Քեն Ռոբինզոնի բանավոր ելույթից` How to Escape Education's Death Valley։  Այդ պատճառով կան որոշ խոսակցական լեզվին բնորոշ ձևակերպումներ: Չեն թարգմանվել միայն խոսելու պահին արված ձայնարկությունները և այլ ոչ այնքան անհրաժեշտ միջանկյալ բառերը:
 
Ամերիկա տեղափոխվեցի 12 տարի առաջ, իմ կնոջ` Թերիի և 2 երեխաների հետ: Երբ հասա այստեղ, ինձ տարբեր բաներ ասեցին, օրինակ.
1 կարծիք
Մտածում եմ՝ Ադամի ու Եվայի վտարումը Եդեմական այգուց (դրախտից), նրանց տեղափոխումն այլ վայր, ուր շրջակայքն այլևս բարեկամական չէր, այլ խիստ թշնամական, ուր իրենց հացը պիտի տանջանքով վաստակեին, նույն մոլորակի սահմաններում չէր, որ կատարվեց: Եդեմն այլ մոլորակ էր, աքսորավայրը՝ այլ, այսինքն՝ այս, ուր այժմ էլ բնակվում ենք, բայց միշտ նայում ենք երկինք՝ բնազդում դրոշմված հիշողությամբ Եդեմը որոնելով, իսկ այն չկա, Տերը պայթեցրել է կամ գուցե ամայացրել, բնակության համար անպիտան դարձրել, կամ էլ կա ու ախտահանվում է՝ նոր բնակիչներ ընդունելու համար, մի խոսքով՝ մենք դրա հետ էլ գործ չունենք, մերը չէ այլևս, մեր

Пушкин есть явление чрезвычайное и, может быть, единственное явление русского духа, сказал Гоголь. Прибавлю от себя: и пророческое. Да, в появлении его заключается для всех нас, русских, нечто бесспорно пророческое. Пушкин как раз приходит в самом начале правильного самосознания нашего, едва лишь начавшегося и зародившегося в обществе нашем после целого столетия с петровской реформы, и появление его сильно способствует освещению темной дороги нашей новым направляющим светом.

Կենսագրության որոշ փաստերից և մտերիմների դիտողություններից երևում է, որ մեծ ռուս գրողը իր կյանքի վերջին տարիներին գտնվում էր մի վիճակում, որը ժամանակակից բժշկությունը կդասեր դեպրեսիայի շարքերը: Պուշկինի մենամարտը և նրան հաջորդող մահը ինքնասպանություն է հիշեցնում: Այն իրադարձությունների ընթացքը, որը բերեց ճակատագրական կրակոցին, խոսում են այն մասին, որ նա գիտակցաբար մենամարտի պատճառ էր փնտրում: Դանտեսի հետ մենամարտը պատահականություն չէր նրա կյանքում, դրան նախորդել էին ևս երկու մենամարտի հրավերներ Սոլլոգուբի և Ռեպնինի հետ, որոնց գրողը պետք է մասնակցեր էր իր կյանքի վերջին մեկուկես տարում, սակայ

Ես «Այո»-ի և «Ոչ»-ի միջև եղած անդունդի եզրին եմ։ Քո «Ոչ»-ից ես գնում եմ դեպի իմ «Այո»-ն մի բարակ թոկի վրայով, որ հյուսված է ցանկությունից, վախից ու սիրուց։ Թոկը դողում ու ճոճվում է, իսկ ներքևում Մենակության անհատակ անդունդն է, և «Այո»-ն, որ հրապուրելու չափ մոտ էր թվում, հիմա անմատչելի է։ Բայց ես գնում եմ՝ հավասարակշռելով ինձ Հպարտություն-ձողով։ Եվ հին, բարի վալ
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
 
Սովետական երկրի առօրյա կյանքում դեպքեր էին կատարվում, իրադարձություններ էին տեղի ունենում, պատահարներ էին լինում, որոնք երկրի ու ռեժիմի, կյանքի ու իրականության մասին շատ ավելի բան էին ասում, քան կասեր բարեխղճորեն նկարագրող եւ վարպետորեն գրված որեւէ հաստափոր վեպ: Երկրում տեղի ունեցած հարյուր-հազարավոր «պատահական» պատահարներից մեկը բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու դատավարությունն է 1964 թվականին, ավելի ճիշտ՝ հաշվեհարդարը Իոսիֆ Բրոդսկու հետ:
 
Իոսիֆ Բրոդսկին (1940-1996) 20-րդ դարի մեծագույն բանաստեղծներից մեկն է, ետպաստեռնակյան շրջանի ռ
20-րդ դարի երաժշտական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է հայ նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Արամ Խաչատրյանը: Մեծատաղանդ և ոգեշունչ արվեստագետը՝ ստեղծագործողը և դիրիժորը, մանկավարժը և երաժշտական-հասարակական գործիչը, օժտված լինելով երաժշտության մեջ նոր, լայնահուն, հեռանկարային ուղիներ նշագծերս ունակությամբ, պատվավոր տեղ գրավեց համաշխարհային երաժշտության մեջ: