Copyright 2019 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ռեյ Բրեդբերի

Ռեյ Բրեդբերի

Ռեյ Բրեդբերի (անգլ.՝ Raymond Douglas "Ray" Bradbury 1920 թ․ օգոստոսի 22, Ուոկիգան, Իլինոյս, ԱՄՆ - 2012 թ․ հունիսի 5, Լոս Անջելես, ԱՄՆ) ամերիկյան նշանավոր ֆանտաստ գրող, ֆանտաստիկ ժանրի ստեղծագործությունների համար տրվող «Նեբյուլա» և «Հյուգո» գրական մրցանակների դափնեկիր։

Բրեդբերիի բազմաթիվ ստեղծագործություններից առավել հայտնի են «Մարսյան տարեգրությունները» (1950, անգլ.՝ The Martian Chronicles) պատմվածքների ժողովածուն, «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» (1953, անգլ.՝ Fahrenheit 451), «Խատուտիկի գինի» (1957, անգլ.՝ Dandelion Wine) վիպակները, ինչպես նաև «Ամպրոպի ձայնը» (1952, անգլ.՝ A Sound of Thunder), «Աշխարհի վերջին գիշերը» (1951, անգլ.՝ The Last Night of the World), «Ողջ ամառը մեկ օրում» (1954, անգլ.՝ All Summer in a Day) պատմվածքները և այլն։

Իր ողջ կյանքի ընթացքում Բրեդբերին ստեղծել է 800-ից ավելի գրական ստեղծագործություններ, այդ թվում մի քանի վեպ և վիպակ, հարյուրավոր պատմվածքներ, տասնյակ պիեսներ և գրառումների, հոդվածների ու բանաստեղծությունների շարքեր։ Բրեդբերին ավանդաբար համարվում է գիտական ֆանտաստիկայի դասականներից, չնայած նրա ստեղծագործությունների մեծ մասը ավելի շատ ֆենթըզիի ժանրում են, առակներ են կամ հեքիաթներ։ Բրեդբերիի պիեսները մեծ հեղինակություն են վայելել ընթերցողների շրջանում, ի տարբերություն բանաստեղծությունների, որոնք այդքան էլ չեն սիրվել։ Նրա մեծագույն հաջողություններից մեկն այն է, որ կարողացել է ընթերցողների մոտ հետաքրքրություն առաջացնել ֆանտաստիկայի նկատմամբ։


Նույն հեղինակի հրատարակություններ

451 աստիճան ըստ Ֆարենհայթի

 5 / 1
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1355

Անցորդը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 537
Սկզբնաղբյուրը` www.grapaharan.org կայքէջ

Արևի ոսկե խնձորները

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 418
Սկզբնաղբյուրը` www.grapaharan.org կայքէջ

Գիշերային հանդիպում

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 540

Երկրացիները

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 483
Սկզբնաղբյուրը` www.grapaharan.org կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ