Copyright 2019 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ջաննի Ռոդարի

Ջաննի Ռոդարի

Ծնվել է 1920թ. հոկտեմբերի 23-ին հյուսիսային Իտալիայում, Օրտա լճի ափին գտնվող Օմեն քաղաքում։ Նրա հայրը հացթուխ էր և մահացավ, երբ Ջաննին 10 տարեկան էր։ Ջաննիին և նրա երկու եղբայրներին մեծացրել է մայրը։ Ջաննին ճեմարան է հաճախել Սևեսո քաղաքում և 17 տարեկան հասակում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է Վարեսե մարզի գյուղական դպրոցներում։ Նա սիրում էր ջութակ նվագել և ընթերցել այնպիսի հեղինակների երկեր, ինչպիսին են ՆիցշենՇոպենհաուերըԼենինը և Տրոցկին։

1939 թ. նա կարճատև ուսանել է Միլանի համալսարանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա վատառողջության պատճառով ազատվեց զինվորական ծառայությունից։ Ֆինանսական նեղ դրության մեջ լինելով նա աշխատանքի անցավ «Ֆաշիստների տանը»՝ Բենիտո Մուսոլինիի վարչական գրասենյակում։ Նա նաև ֆաշիստական կուսակցության անդամ դարձավ։ Երկու լավագույն ընկերներին և եղբորը՝ Ցեզարին (տանջամահ է եղել գերմանական համակենտրոնացման ճամբարում) կորցնելուց հետո Ջաննին 1944 թ. անցավ ընդհատակյա իտալական կոմունիստական կուսակցության շարքերը։

1948-ին նա կոմունիստական ամսագրի լրագրող էր և սկսեց մանկական գրքեր գրել։ 1950-ին դարձավ Հռոմում տեղակայված «Իլ Պիոներե» մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ 1953 թ. ամուսնացավ Մարիա Թերեզա Ֆերետիի հետ, 1957 թ. ծնվեց նրանց դուստրը՝ Պաոլիոն։ Այդ տարի նաև Ռոդարին հաջողությամբ հանձնեց պրոֆեսիոնալ լրագրողի քննություն։

1966-1969 թթ. նա ակտիվ զբղվում էր երեխաների համար տարբեր նախագծերով։ 1970 թ. նա ստացավ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի և այնուհետև լայն ճանաչում ձեռք բերեց որպես 20-րդ դարի լավագուն մանկագիրներից մեկը։

1979 թվականից սկսեց վատանալ նրա առողջական դրությունը, և նա այլևս գրեթե չէր գրում։ Ռոդարին մահացավ 1980 թվականին Հռոմում՝ վիրահատարանում։

Նույն հեղինակի հրատարակություններ

Ալիսա-գլորիկ

  / 0
Բաժին: Մանկական
Դիտումներ: 536

Երկնագույն նետի ճանապարհորդությունը

 5 / 1
Տարեթիվ: 1961
Բաժին: Մանկական
Դիտումներ: 1584

Զանգերի պատմությունը

  / 0
Բաժին: Մանկական
Դիտումներ: 488

Ծեր մորաքույր Ադան

  / 0
Բաժին: Մանկական
Դիտումներ: 622

Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 530
Թարգմանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլե

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ