Copyright 2019 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Խորխե Լուիս Բորխես

Խորխե Լուիս  Բորխես

Խորխե Լուիս Բորխեսը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 24-ին։ Գրողը հոր կողմից ժառանգել է իսպանական և իռլանդական արմատներ։ Վաղ հասակից Խորխե Լուիսը հետաքրքրված էր պոեզիայի ժանրով, քանի որ չորս տարեկան հասակում շատ վարժ գրել և կարդալ գիտեր։

Իր մուտքը գրական աշխարհ Խորխե Լուիս Բորխեսը այս կերպ է նկարագրել.

«Երբ հորս հարվածեց կուրությունը, ընտանիքում բոլորը հոգու խորքում համոզված էին, որ ես պետք է շարունակեմ նրա գրական ուղին։ Այն՝ ինչ հայրս չէր հասցրել իրականացնել կուրության պատճառով, վստահ էի, որ ես պետք է իրագործեմ հանուն նրա, հանուն այն մարդկանց, ովքեր հավատում էին, որ իմ մուտքը գրականություն լինելու է առաքելություն՝ հորս կիսատ թողած գործերը շարունակելու նպատակով։ Նման համոզմունքը, նմանատիպ վստահությունը չարդարացնել պարզապես չէի կարող։ Իսկ գրել սկսեցի վեց-յոթ տարեկան հասակում»:

1955 թ. Բորխեսը նշանակվել է Բուենոս Այրեսի Ազգային գրադարանի տնօրեն, ինչպես նաև սկսել է գրականության վերաբերյալ դասախոսություններ կարդալ Բուենոս Այրեսի համալսարանում։ 1971 թ. ստացել է Երուսաղեմի անվան մրցանակ։ Բորխեսի ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրներում։

1975 թվականից սկսած՝ արգենտինացի գրողը ճանապարհորդել է տարբեր երկրներով մեկ։ Ճանապարհորդության ողջ ընթացքում գրողին ուղեկցել է իր անձնական օգնական Մարիա Կոդաման, որի հետ էլ ամուսնացել է իր մահվանից մի քանի ամիս առաջ։

Բորխեսը մահացել է լյարդի քաղցկեղից 1986 թվականի հունիսի 14-ին Ժնևում և թաղված է Ժնևի Արքաների Գերեզմանոցում, Ժան Կելվինից ոչ հեռու։


Նույն հեղինակի հրատարակություններ

Ալեֆը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 568
«Ալեֆը» ազգությամբ արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմ

Առեղծվածների հայելին

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 734
«Առեղծվածների հայելին» ազգությամբ արգենտինացի գրո

Աստերիոնի տունը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 562
«Աստերիոնի տունը» ազգությամբ արգենտինացի գրող, էսս

Աստվածաբանները

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 336

Բաբելոնյան վիճակախաղ

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 460
«Բաբելոնյան վիճակախաղ» ազգությամբ արգենտինացի գրո

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ