Copyright 2019 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Քոչար Հրաչյա

Հրաչյա Քոչարը (Հրաչյա Քոչարի Գաբրիելյան) ծնվել է 1910 հունվարի 19-ին: Հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «Նահապետ» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Գրական անուն է դարձրել հոր անունը։
   Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Ղումլիբուջաղ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Փրկվելով կոտորածներից համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան։
   Առաջին պատմվածքը` «Խաջե», լույս է տեսել 1931-ին, «Նոր ուղի» ամսագրում։ 1934-ին խմբագրել է քրդերեն «Ռյա թազա» թերթը։ 1941-45-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946-51-ին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր։ 1954-ին «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիրն էր։ Գրել է «Հյուսիսային ծիածան» (1961) կինոնկարի սցենարը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։
  Մահացել է 1965 թվականի մայիսի 2-ին Երևանում: 


Նույն հեղինակի հրատարակություններ

Կարոտ

  / 0
Տարեթիվ: 1965
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1163

Նահապետը

  / 0
Տարեթիվ: 1965
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 461

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ