Copyright 2019 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Լեռ Կամսար

Լեռ  Կամսար

Լեռ Կամսարը ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 24-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։ 1909 թվականին ավարտելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, վերադարձել է Վան, որտեղ աշխատել է սկզբում որպես դերասան, ապա հայոց լեզվի ուսուցիչ Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում, այնուհետև Վանի մասնավոր Երամյան վարժարանում։

Առաջին երգիծական պամֆլետը՝ «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910 թվականին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան։ 1915 թվականին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին։

Գաղթելով Երևան, սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին։ 1921-1935 թվականներին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը։ 1935-1955 թվականները բռնադատվել է՝ բանտարկվելով սկզբում երևանյան բանտում, այնուհետև աքսորվել Վորկուտա և Բասարգեչար՝ ներկայիս Վարդենիս։ 1955 թվականի համաներմանը վերադարձել է Երևան։

Մահացել է 1965-ի նոյեմբերի 22-ին Երևանում։

Լեռ Կամսարի գրիչը շատ բեղուն է եղել։ Չնայած այն բանին, որ գրվածքների մի մասը մնացել է գաղթի ճանապարհին, արխիվը երկու անգամ բռնագրավվել և ոչնչացվել է Չեկայի կողմից, 1946 թվականի ջրհեղեղն էլ մեծ վնաս է հասցրել, այնուամենայնիվ նա թողել է հսկայական ժառանգություն, որի մեծ մասը անտիպ է։

Հետաքրքիր ծագում ունի գրողի կեղծանունը։ Իր առաջին գործերը խմբագրատուն հանձնելիս, հարցրել են, թե ում անվան տակ պետք է տպագրվեն գրվածքները։ Արդեն սենյակից դուրս գալիս, այդ հարցին մեծ նշանակություն չտալով, շրջվել և պատասխանել է. "Գրեք լեռ...կամ սար"։

Հանդես է եկել նաև Կարապետ Կայեն և Արա Մասյան կեղծանուններով։

Վանի «Աշխատանք» թերթում սկզբում հանդես է եկել Կամսար անունով։ Վանի երևելիներից մեկը, որպեսզի շեշտի նորաթուխ երգիծաբանի անկոտրում էությունը՝ Կամսարին ավելացնում է Լեռ։


Նույն հեղինակի հրատարակություններ

Խմբագիր ու խմբագրական

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 233
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Մահապուրծ օրագիր

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 389
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ