Copyright 2019 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Թուր Հեյերդալ

Թուր  Հեյերդալ

Թուր Հեյերդալ (նորվ.՝ Thor Heyerdahl, հոկտեմբերի 6, 1914, Լարվիկ, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա - ապրիլի 18, 2002, Colla Micheri, Իտալիա) նորվեգացի ճանապարհորդ, ազգագրագետ, հնագետ և գրող։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Դիմադրության նորվեգական շարժման մասնակից։ 1937-38-ին ապրել է Մարկիզյան կղզիներում, ուր պոլինեզացիների առասպելները՝ Արևելքից իրենց նախնիների գալու վերաբերյալ, Հեյերդալի մեջ ծնեցին նրանց էթնոգենեզն ուսումնասիրելու գաղափարը։ Քանի որ նրա ենթադրությանը (թե Պոլինեզիայի արևելյան կղզիները նախապես բնակեցրել են պերուական լաստանավերով Ամերիկայից եկածները) գիտնականները վերաբերվեցին թերահավատորեն, նա 1947-ին, հինգ ուղեկիցների հետ 101 օրվա ընթացքում Կոն-Տիկի լաստանավով անցավ Պերուից մինչև Թուամոտո կղզիախմբի Ռարորիա կղզին (մոտ 8000 կմ)։

1953-ին Հեյերդալը ղեկավարել է հնագիտական արշավախումբը Գալապագոսյան կղզիներում, ուր հայտնաբերել է մինչինկական դարաշրջանի հնդկացիների բնակատեղերի գոյության ապացույցներ։ 1955-1956-ին հնագիտական արշավախումբ է ղեկավարել Զատկի, Ռապաիտի և Մարկիզյան կղզիներում և ապացույցներ գտել մ. թ. IV դարում դրանց բնակեցված լինելու վերաբերյալ։ Հետագա տարիներին Հեյերդալն ուսումնասիրել է Պերուի, Բոլիվիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Չադ Հանրապետության հնարավոր փոխադրամիջոցները (եղեգից և կաշվից նավակներ), որոնք հնում կարող էին ծառայել անդրատլանտյան գաղթի համար։ Այդ նպատակով էլ Հեյերդալը 1969-ին և 1970-ին 2 պապիրուսե նավակներով (Ռա I և Ռա II), կազմակերպել է գիտարշավ Մարոկկոյի արևմտյան ափերից Բարբադոս կղզի։ 1971-74-ին Մերձավոր Արևելքում Հեյերդալն ուսումնասիրել է այդ շրջանի հնագույն մշակույթների պատմական հաջորդականությունը։ 1977-ին գիտարշավ է կազմակերպել «Տիգրիս» նավով։


Նույն հեղինակի հրատարակություններ

Դրախտի որոնումները

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 566
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Ճանապարհորդություն «Կոն-Թիկի»-ով

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 708
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ