Copyright 2019 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Վազգեն Մանուկյան

Վազգեն  Մանուկյան

Վազգեն Մանուկյանը ծնվել է 1946թ.` Մեծ Եղեռնի ժամանակ Մոկսից Երեւան գաղթած Մանուկյանների ընտանիքում: Հայրը` Միքայել Մանուկի Մանուկյանը, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր էր, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր: Մայրը` Աստղիկ Հմայակի Հակոբյանը, ծնվել է Գյումրիում, ավարտել Երեւանի պետական համալսարանը: Վազգեն Մանուկյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու է:1972թ.վերադառնալով Նովոսիբիրսկից,որտեղ ասպիրանտուրայում էր սովորում ,սկսում է դասավանդել Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Դասավանդել է "Օպտիմիզացիայի մեթոդներ",մաթ անալիզ առարկաները: Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: 1967թ. ապրիլի 24-ին Մոսկվայում` Թուրքիայի դեսպանատան առջեւ ցույց կազմակերպելու պատճառով ստիպված է եղել թողնել Մոսկվայի համալսարանը եւ վերադառնալ Երեւան: Մինչեւ 1988թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ, եւ կազմակերպիչ: 1988թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 1988թ. հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: 1988թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է եւ 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» բանտում: Եղել` ՀՀՇ վարչության առաջին նախագահը: Նա 1990թ. մայիսին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ. օգոստոսի 13-ին ԳԽ-ի կողմից նշանակվել է ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ): Այդ ծանր ժամանակաշրջանում, երբ արագորեն քանդվում էր ԽՍՀՄ-ը` ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական առումով սկսվել էր Հայաստանի շրջափակումը հյուսիսից:


Նույն հեղինակի հրատարակություններ

Գնացքից թռչելու ժամանակն է

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 293
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Չորս հարց Վազգեն Մանուկյանին

  / 0
Բաժին: Գրքեր
Դիտումներ: 335
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ